«Ռուսական օպերատորը չի զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք»․ Զախարովա
![]() Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, թե երկիրը տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցությունների ձևավորման գործընթացում բախվում է մրցակցային առավելությունների կորստի՝ այն պատճառով, որ երկաթուղու կառավարումն իրականացնում է ռուսական ընկերությունը։ Զախարովայի խոսքով Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանում է բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Եվ դրան հասնելու համար շատ բան է արվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Նա նշել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը 20 տարուց ավելի է, ինչ կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից։ «Այս ընթացքում այն ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները, այլև, հնարավոր է Երևանում մոռացել են դրա մասին, զգալի միջոցներ է ներդրել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը նույնպես արժե հաշվի առնվեն նրանց կողմից, ովքեր ցանկանում են արտահայտվել այս հարցի շուրջ Հայաստանում։ Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք», - նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Զախարովայի խոսքով՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը փետրվարի 12-ին ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ՝ Երևանի խնդրանքով, որպեսզի Հայաստանը միացվի Թուրքիային և Ադրբեջանին։ «Հենց սա է այն դիրքորոշումը, որին Մոսկվան մտադիր է հավատարիմ մնալ», - նշել է նա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
