Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.

«Աջափնյակում տեղի ունեցած դեպքն էսկալացված «ռազբոռկայի» սցենարով է եղել». Դանիել Իոաննիսյան

69
Այսօր, 21:30
«Աջափնյակում տեղի ունեցած դեպքն էսկալացված «ռազբոռկայի» սցենարով է եղել». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աջափնյակում տեղի ունեցած դեպքն էսկալացված «ռազբոռկայի» սցենարով է եղել։
Այսպիսի դեպքերը կանխելու համար կարևոր է, որ «ռազբոռկա» տեսնող քաղաքացիները րոպե առաջ զանգահարեն ոստիկանություն։ Դա իրապես կնվազեցնի այս սցենարով կատարվող սպանությունների քանակը։
Իսկ դրա համար, իր հերթին, պետք է, որ հանրությունը վստահի ոստիկանությանը։ Պետք է, որ ոստիկանություն զանգող քաղաքացին չփոշմանի զանգելու համար։
Եթե ոստիկանությունը սկսի իրեն դիմող ու ահազանգող քաղաքացիներին շոյել ու փայփայել՝ ժամանակի ընթացքում հանրության մեծ մասը կդառնա ոստիկանության ընկերն ու դաշնակիցը, ինչպես նաև կանխող ու բացահայտող աչքերը։
Կարևոր է, որ նույնը նաև անի Քննչական կոմիտեն՝ վկաների հետ։
Հ.Գ. Ամեն դեպքում, չեմ կասկածում, որ այս դեպքը կբացահայտվի։ 2025 թվականին տեղի ունեցած բոլոր սպանությունները բացահայտվել են և դա, իր հերթին, ժամանակի ընթացքում կազդի դրանց քանակի վրա»։