Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

«Մինչ ՀՀ վարչախումբը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս օտարազգի գործիչներ»․ Լիլիթ Գալստյան

54
Այսօր, 17:36
«Մինչ ՀՀ վարչախումբը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս օտարազգի գործիչներ»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է․ «Ցեղասպանության ոգեկոչման յուրահատուկ ձեռնարկ՝ Մոնթեբելոյի Հայոց Ցեղասպանության հուշակոթողի մոտ։ Մասնակցում էին կոնգրեսական Ջուդի Չուն, Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Բոբ Արչուլետան, Մայք Ֆոնկը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաճարեանը, Մոնթեբելոյի քաղաքապետ Ջորջինա Թամայոն, Բրբանքն ու Գլեբդելը ներկայացնող հանրային պաշտոնյաներ։
Ցեղասպանություն հանցագործության անժամանցելի է, անպատժելիությունը ծնում է շարունակցող ցեղասպանություններ․ սա էր հիմնական ուղերձը, որ փոխանցեցին ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի ԿԿ-ի ներկայացուցիչ Գարօ Մատենլեանը և մյուս պաշտոնատար անձինք։
Մինչ ՀՀ ներկա վարչախումբը կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանությունն ու սեփական աթոռը պահելու սիրույն ուրանում պատմական Հայաստանն ու ոտնակոխ անում մեր հավաքական արժանապատվությունը, Հայ ժողովրդի անանց իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս օտարազգի քաղաքական-հասարակական գործիչներ։
Արցախի և Գազայի շարունակվող ցեղասպանություններ, որոնք տեղի ունեցան քաղաքակիրթ աշխարհի բաց հայացքի ներքո։
Ի դեպ, պարտավորեցնող էր Լոս Անջելեսի շրջանի շնորհակալագրին արժանանալը»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան