«ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ F-35A կործանիչներ»․ #Itamilradar
![]() ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել հինգերորդ սերնդի լրացուցիչ տասնութ F-35A Lightning II «ստելս» կործանիչներ՝ ավիացիոն խմբավորումն ուժեղացնելու համար, հայտնում է Itamilradar-ը: Ամերիկյան կործանիչները թռել են Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազայից։ Նրանց թռիչքը դեպի Մերձավոր Արևելք ապահովել են KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռները։ Ինչպես նշում է հարթակը, դա ամերիկյան մարտական ավիացիայի միաժամանակյա խոշորագույն փոխադրումներից մեկն է տարածաշրջան: Դրա մասշտաբները ցույց են տալիս ԱՄՆ-ի ռազմական ներուժի կտրուկ աճը Մերձավոր Արևելքում՝ Իրանի հետ լարվածության աճի ֆոնին։ Նոր ինքնաթիռների ժամանմամբ՝ ԱՄՆ-ն այժմ Մերձավոր Արևելքում արդեն ունի երեսուն F-35A կործանիչ, F-15E Strike Eagle կործանիչների երկու էսկադրիլիա (24 ինքնաթիռ) և A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռների մեկ էսկադրիլիա (12 ինքնաթիռ): Տարածաշրջանի բազաներում ամերիկյան մարտական ինքնաթիռների ընդհանուր թվաքանակը հասնում է մոտավորապես 66 միավորի։ Բացի այդ, USS Abraham Lincoln ավիակրի վրա, որը գտնվում է Արաբական ծովում՝ Իրանի մերձակայքում, տեղակայված են F-35C Lightning II կործանիչների մեկ էսկադրիլիա և F/A-18E/F Super Hornet կործանիչների երեք էսկադրիլիա։ Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է մոտ 12 ինքնաթիռից։ |

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
5214:54
«Արփինե Դավոյանը բացահայտ ստում է». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6913:54
«Արցախյան ողբերգությունից հետո ձեր առաջին ելույթում Արցախի մասին չեք ասում, էլի Հոկտեմբերի 27 եք ասում». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7913:12
«Խաչատուր Սուքիասյանի «Սիլ պլազան» գնելու հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
10311:12
«Կաթողիկոսը և 6 եպիսկոպոսներն օգոստոսի 28-ի դատական նիստին չեն ներկայանա»․ Արա Զոհրաբյան
10010:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
8810:00
