Նեպալցի լեռնագնացը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում Էվերեստը 15 օրում 4 անգամ բարձրանալու համար
![]() Նեպալցի լեռնագնացը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ 15 օրում Էվերեստը 4 անգամ բարձրանալու համար։ Վերելքները կատարվել են 2025 թվականի մայիսին, գրում է The Himalayan Times-ի։ Երեսունամյա Տաշի Գյալցենն իր առաջին բարձրությունը կատարել է մայիսի 9-ին՝ խմբի կազմում։ 14-ին նա միայնակ բարձրացել է գագաթը, իսկ 19-ին՝ հաճախորդի ուղեկցությամբ։ Չորրորդ փորձի ժամանակ՝ 23-ին, լեռնագնացը կրկին միայնակ է նվաճել գագաթը։ Գյալցենը շերպա ժողովրդի անդամ է, որը բնակվում է Նեպալի արևելքում։ Նա ռեկորդը անվանել է հպարտության պահ ոչ միայն իր, այլև ամբողջ համայնքի համար։ Էվերեստը մոլորակի ամենաբարձր լեռան գագաթն է, որի ամենաբարձր կետը հասնում է 8,848.86 մետրի։ Այն գտնվում է Նեպալի և Չինաստանի սահմանին։ Ավելի քան 12,000 լեռնագնացներ են հասել գագաթ։ Ամեն տարի հարյուրավոր մարդիկ մահանում են բարձրանալու ընթացքում։ Անցյալ տարի Նեպալը որոշեց Էվերեստ բարձրանալու թույլտվություն տրամադրել միայն այն լեռնագնացներին, ովքեր նվաճել էին երկրի 7000 մետրանոց գագաթներից առնվազն մեկը։ Իշխանությունները ձգտում են բարելավել զբոսաշրջիկների անվտանգությունը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
