Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

«Դատապարտվում է Ռուբենը, որն Արցախում մզկիթներ էր վերանորոգում»․ Լիլիթ Բլեյան

56
Այսօր, 15:54
«Դատապարտվում է Ռուբենը, որն Արցախում մզկիթներ էր վերանորոգում»․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ալիևը ստանում է խաղաղության մրցանակը, հետո գնում ու անմիջապես արցախցի գերիներին դատապարտում ցմահ ազատազրկման։
Ստանում է խաղաղության մրցանակն ու Ռուբեն Վարդանյանին դատապարտում 20 տարվա ազատազրկման։
Ռուբեն Վարդանյանին, որը միշտ խոսել է ժողովուրդների միջև կամուրջների մասին ու ցավ հայտնել երկու կողմերի զոհերի համար։
Մրցանակն Ալիևը կիսում է էն մարդու հետ, որը գոռում էր Արցախը Հայաստան է և վերջ։
Իսկ դատապարտվում է Ռուբենը, որն Արցախում մզկիթներ էր վերանորոգում՝ որպես ժողովուրդների բարեկամությանն ուղղված քայլ։ Դատապարտում է Ռուբենին ու քանդում այդ նորոգված մզկիթների կողքի հայկական եկեղեցիները։
Խաղաղություն են բերել, բա»։

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան