«Ռոմանոս Պետրոսյանին աշխատավարձից չենք կարող զրկել». Դավիթ Ղազինյան
![]() «Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է աշխատավարձ ստանալ Սամվել Կարապետյանից. հնարավո՞ր է նրան զրկեք աշխատավարձից»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանին: «Աշխատավարձից չենք կարող զրկել, որովհետև ինքը հիմա կատարում է գլխավոր տնօրենի պարտականությունները և նույն իրավունքներն ունի. աշխատավարձը սահմանված է, օրենքի ուժով է: Այսինքն՝ կառավարիչ է նշանակվել, որը ըստ այդ նույն օրենքի, պետք է և՛ վարձատրվի գլխավոր տնօրենի չափով, և՛ ունենա բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Սեփականատերը չի կարող ասել՝ չեմ տալիս աշխատավարձը և վերջ: Սեփականատերը անգամ իր ո՛չ շահույթն է կարողանում տնօրինել, ո՛չ իր սեփականության մեջ որևիցե բան է կարողանում անել»,- ասաց բանախոսը: |

«Կտրիճ Ներսիսյանը պետական անվտանգության խնդիր է ներկայացնում». Արթուր Հովհաննիսյան
2111:54
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը
4411:42
«Արդյոք անհարմար չեք զգում, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում». լրագրողը՝ ՔՊ-ականներին
3111:36
Իտալիայում փլուզվել է «Սիրահարների կամարը» (տեսանյութ)
9511:25
Մխիթար Հայրապետյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4011:12
«Առաջին լուսանկարի «հոգևորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը»․ Աննա Հակոբյան
5810:48
