Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

Հրայր Թովմասյանին կարող է փոխարինել Տիգրան Եգորյանը

62
Այսօր, 16:00
Հրայր Թովմասյանին կարող է փոխարինել Տիգրան Եգորյանը

Ինչպես հայտնի է, Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ. ուժի մեջ է մտել նրա վերաբերյալ կայացված դատավճիռը: Թե ում թեկնածությունը կառաջադրի ՀՀ նախագահը, դեռ հայտնի չէ: Ասում են՝ Թովմասյանին կարող է փոխարինել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Ըստ լուրերի՝ տարիներ առաջ ևս շրջանառվում էր նրա անունը, սակայն վերջինս ասել էր, որ նման հավակնություններ չունի: