Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

«Այդ աթոռը ձերը չի լինելու, որ տաք»․ Ոսկան Սարգսյան

54
Այսօր, 18:18
«Այդ աթոռը ձերը չի լինելու, որ տաք»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Թռեք, նոր ասեք՝ հոպ։
Լրատվամիջոցները գրում ե ն, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ ԱԺ նախագահի աթոռը տալու է ԱՄն-ում դիվանագիտական «փառահեղ» գործունեություն ծավալած Լիլիթ Մակունցին։ Այդ աթոռը ձերը չի լինելու, որ տաք։ Կարծես հաջող որս են արել, հիմա ավարը բաժանում են։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մեկի չի հաջողվել 3-րդ անգամ ընտրվել, սա Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության 3-րդ ընտրությունն է։ Մանավանդ, երբ Արցախը ու Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնել են, պետբյուջեի միլիարդավոր դրամները որպես պարգևավճար բաժանել պաշտոնյաներին, իսկ 500 հազարից ավելի կենսաթոշակառուների գլխին սառը ջուր լցրել, հայտարարելով՝ եթե թոշակները 10 հազար դրամով ավելացնենք, թոշակառուները չեն իմանալու, թե այդ գումարը ինչպես ծախսեն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան