Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.

«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան

63
Այսօր, 20:30
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունաստանի նախագահի անունից՝ ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի տրված պաշտոնական ճաշի մեկնարկին Վահագն Խաչատուրյանն իր ելույթից առաջ չի իմացել, որ բարձրախոսները միացված են, խոստովանել է, որ չգիտի ասելիքը, ապա անհանգստացել է , ասելով․ «Էս խեղճ մարդկանց սոված ենք պահում»։ Զարմանալի է, սակայն փաստ, որ այդ տեսանյութը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։
Լավ կլինի, որ Վահագն Խաչատուրյանին պետբյուջեի հաշվին առատորեն ապահովեն սննդով, սակայն թույլ չտան Հայաստանից դուրս գա, Հայաստանի Հանրապետությունը խայտառակ չանի, Անգլիայի թագուհու դագաղի հետ սելֆի չանի, այլ երկրների նախագահների համար դաշնամուր չնվագի, Պուտինին անկեղծորեն չխոստովանի, որ ինքը քաղաքականությունից բան չի հասկանում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան