Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում
![]() Գագիկ Ծառուկյանի տանը այս պահին զննություն է կատարվում։ «Խուզարկություն տեղի չի ունենում, այնտեղ տեղի է ունենում տարածքի զննություն փորձագետների միջոցով»,– «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ «Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ չի քննվում այս պահին, այդ գործը դեռևս 2020 թվականին է հարուցված եղել ու հարուցված է եղել Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Այսինքն, ըստ էության, այս գործով պարոն Ծառուկյանը որևէ դատավարական կարգավիճակ չունի։ 5-6 տարի քննվող այս գործի շրջանակներում ուղղակի անհրաժեշտություն է առաջացել որոշակի հողատարածքներ զննելու, ոչ միայն պարոն Ծառուկյանին պատկանող, այլև տարբեր տարածքներ զննելու, այդ թվում նաև կոնկրետ այս հողատարածքը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին»,- նշել է փաստաբանը։ Հարցին՝ իրավապահ ո՞ր մարմիններն են կոնկրետ իրականացնում այդ զննությունը, փաստաբանը պատասխանել է, որ գործը քննվում է Քննչական կոմիտեում. «Քննչական կոմիտեի, Կոտայքի քննչական վարչության քննիչի միջնորդությամբ փորձագետներն ուղղակի զննում են այդ տարածքը։ Դա սկսվել է առավոտյան աշխատանքային ժամի, եթե չեմ սխալվում 9:30-ի սահմաններում և կարծում եմ, որ շատ շուտով արդեն կավարտվի»։ |

Կրակոցներից սպանված տղամարդը ռեստորանում էր երգում
41Երեկ, 23:54
Վերջնագիր ներկայացնելուց հետո ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայում է ՀՕՊ հայտնաբերող և ոչնչացնող ավիացիա
55Երեկ, 23:43
«Բրախած երկիրի՝ բրախած առօրյա»․ Արմեն Հովասափյան
34Երեկ, 23:42
«Սրբազանների վեղարների տակ քջուջ անելը թարգե՛ք, զբաղվե՛ք քրեածին իրավիճակով»․ Դերենիկ Մալխասյան
38Երեկ, 23:30
Տեղի են ունեցել առանձին բանակցություններ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Մեդինսկու հետ
63Երեկ, 22:57
Ինչպես են ուժայինները հիվանդանոցից բերման ենթարկում ողբերգական միջադեպի մասնակիցներին (տեսանյութ)
64Երեկ, 22:36
