Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ.

«Հեղեղատարի վրա են բիտում ցրել, որ ասֆալտապատեն»․ Էդուարդ Հայրումյան

52
Այսօր, 15:54
«Հեղեղատարի վրա են բիտում ցրել, որ ասֆալտապատեն»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հենց այս պահին՝ 19 փետրվար 2026թ. ժամը 14:40, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենց փողոցում քաղաքապետարանի կողմից իրականացվում է փնթիագույն և անպատասխանատու ասֆալտապատում։ Էնքան անպատասխանատու, որ նույնիսկ հեղեղատարի վրա են բիտում (բիտումի տնազ) լցրել, որ ասֆալտապատեն։
Որևէ վերահսկող գոյություն չուներ։ Փոշու ու աղբի վրա ինչ որ սև հեղուկ են լցրել ու ասֆալտ են փռում։
Հ.Գ. Բիտումը ես լավ գիտեմ ինչա, էդ սև հեղուկը բիտումի հետ աղերս անգամ չուներ»։