«Արևմուտքը փորձում է ՌԴ անվտանգության համար մարտահրավերներ ստեղծել Հարավային Կովկասում»․ Գալուզին
![]() Արևմուտքը փորձում է Ռուսաստանի համար անվտանգային մարտահրավերներ ստեղծել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այն, ինչ այսօր անում է Արևմուտքը Ուկրաինայի միջոցով, թե ինչպես է Արևմուտքը փորձում մարտահրավերներ ստեղծել մեր անվտանգության համար Հարավային Կովկասի ուղղությամբ և նույնիսկ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, այս ամենը խոսում է այն մասին, որ հարաբերություններն այդ երկրների հետ, և առաջին հերթին՝ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, իհարկե, մեզ համար չափազանց կարևոր են», - ասել է նա «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում։ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը զարգացնում է տնտեսական կապերի ամբողջական շրջանակ նախկին ԽՍՀՄ երկրների հետ։ «Բավական է, օրինակ, դիտարկել այնպիսի կարևորագույն նախագիծ, ինչպիսին է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը մենք մշակում ենք մեր գործընկերների հետ համատեղ», - հավելել է նա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
