Մեծ Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյուն ձերբակալվել է Էփշտեյնի հետ կապված սկանդալի պատճառով
![]() Ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդ-ի եղբորը՝ նախկին արքայազն Էնդրյուին, ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի շուրջ սկանդալի ֆոնին, հաղորդում է Express թերթը։ «Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել է պետական պաշտոնում անպատշաճ վարքագծի կասկածանքով», - նշվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ այսօր տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախկին արքայազնի տան մոտ, որը գտնվում է Նորֆոլք կոմսությունում՝ Սանդրինգհեմյան պալատի տարածքում, ժամանել էին առանց տարբերանշանների վեց ոստիկանական մեքենաներ և շուրջ ութ քաղաքացիական հագուստով իրավապահներ։ Բրիտանական ոստիկանությունը նաև հայտնել է, որ դատախազության հետ քննարկում է Էնդրյուի կողմից Էփշթեյնին՝ գաղտնի կերպով Մեծ Բրիտանիայի կառավարական փաստաթղթեր ուղարկելու մասին հաղորդագրությունների հետաքննությունը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
