«Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիները կբարձրացնեն տարածաշրջանի կարևորությունը»․ Բոչորիշվիլի
![]() Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր երթուղիների կառուցման հարցը ակտիվորեն քննարկվում է։ Մենք վստահորեն կարող ենք ասել, որ սա լավ է տարածաշրջանի համար, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին «İmedi» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ նոր ճանապարհները միայն կբարձրացնեն տարածաշրջանի կարևորությունը կապի առումով։ «Ես իսկապես այստեղ որևէ ռիսկ չեմ տեսնում։ Վրաստանը չի անհետանա քարտեզից։ Պարզապես այսօր նրանք, ովքեր խոսում են կապերի մասին, չեն հիշատակում Վրաստանը որպես Եվրոպայի հետ կապված հիմնական կապող օղակ, և սա կասկածի տակ է դնում նրանց կարողությունները», - հավելել է Բոչորիշվիլին։ Նախարարը նշել է, որ անհնար է, որ որևէ երթուղի փոխարինի Վրաստանին։ «Վրաստանով անցնող ճանապարհի պահանջարկը, որը գործում է երկար ժամանակ, ամեն տարի աճում է։ Նույնիսկ եթե մենք ավելացնենք երեք կամ չորս նոր երթուղի, դա բավարար չի լինի՝ հաշվի առնելով Արևմուտքի և Արևելքի միջև բեռնափոխադրումների հոսքերը», - հավելել է նա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
