«Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է մեկ ակնթարթում փլուզվել»․ Շոյգու
![]() Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման գործում, վատ մշակված որոշում է. ստեղծված համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել» նման քայլից հետո։ Այս մասին ТАСС-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Չեմ գնահատի այլ երկրների երկաթուղային տնտեսության կառավարման կարողությունները, բայց կարող եմ վստահորեն ասել, որդժվար թե, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն երկար ժամանակ արդյունավետորեն գործում է Հայաստանում՝ ոչ ամենահեշտ պայմաններում», - նշել է Շոյգուն։ «Վերջերս ես մեկնաբանել էի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային թեմատիկայով համագործակցության ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այսպիսով, արդյո՞ք նման, դիվանագիտական լեզվով ասած, չմշակված որոշումները չեն հանգեցնի այնպիսի վտանգավոր փորձարկումների, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի հասարակ քաղաքացիները։ Գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ անկնթարթում փլուզվել։ Բնականաբար, ոչ մի «բարեկամական երկիր» պատասխանատվություն չի կրի դրա համար։ Հուսով եմ, որ կարևոր որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից»։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Ռուսաստանին վաճառել հանրապետության երկաթուղիների իր կոնցեսիան մի պետության, որը բարեկամաբար է տրամադրված և՛ Մոսկվայի, և՛ Երևանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ ռուսական կոնցեսիան «որոշակի մրցակցային կորուստներ է» ստեղծում հանրապետության համար։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
