Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ.

«Նախագահը հարկատուների հաշվին պահվող ու շրջագայող «դեկորատիվ» միավոր չէ»․ Հակոբ Բադալյան

54
Այսօր, 10:18
«Նախագահը հարկատուների հաշվին պահվող ու շրջագայող «դեկորատիվ» միավոր չէ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի նախագահի աշխատակազմին 2026 թվականի բյուջեով հատկացված է ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամ, բայց Հայաստանի նախագահը փաստորեն չունի համապատասխան արարողակարգային ծառայության աջակցություն, որը պաշտոնական ճաշի կամ ընթրիքի ժամանակ նրան կհուշի արարողակարգը, նախատեսված ելույթների հերթականությունը, որպեսզի չստեղծվեն այնպիսի հիմար վիճակներ, ինչպես Հունաստանում: Տեսանյութը հավանաբար դիտել եք արդեն բոլորդ:
Իսկ ընդհանրապես, նախագահական ինստիտուտը Հայաստանում ներկայումս բացարձակ ավելորդություն է, այն ավտորիտարիզմի պայմաններում, որ հաստատում է Նիկոլ Փաշինյանը:
Հետևաբար, կամ պետք է խնայվի տարեկան 1 ու կես միլիարդ դրամից ավելի ծախսը՝ լուծարելով այդ ինստիտուտը, կամ պետք է Հայաստանում հաստատվի քաղաքական այնպիսի համակարգ, որտեղ նախագահը հարկատուների հաշվին պահվող ու շրջագայող «դեկորատիվ» միավոր չէ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան