«Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել իր վարչակազմի հետ»․ #Axios
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է ունեցել իր վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ, հաղորդում է Axios-ը։ «Թրամփին տեղեկացրել են այս շաբաթվա սկզբին Ժնևում կայացած միջուկային բանակցությունների մասին և քննարկվել է հետագա քայլերը», - նշում է լրատվամիջոցը։ Աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ջարեդ Քուշները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պաշտոնյաներից մեկը Axios-ին ասել է, որ իրանցիները պետք է մինչև ամսվա վերջ Թրամփի վարչակազմին ներկայացնեն միջոցառումների փաթեթ, որը կվերացնի ԱՄՆ-ի կողմից Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բարձրացված մտահոգությունները։ «Իրանի արտգործնախարարը Քուշներին և Ուիթքոֆին շատ դրական բաներ է ասել, բայց սատանան մանրամասների մեջ է։ Գնդակը Իրանի դաշտում է, այնպես որ տեսնենք», - ասել է պաշտոնյան։ Միաժամանակ, աղբյուրները կարծիք են հայտնել, որ եթե բանակցությունները ձախողվեն, ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում կլինի «լայնածավալ, շաբաթներ տևող արշավ, որն ավելի շատ կնմանվի լայնամասշտաբ պատերազմի»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
