«Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդի նկատմամբ միայն տարածքային չեն»․ Իշխան Սաղաթելյան
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է․ «Գեղարքունիքի մարզում եմ, իմ դիմաց է գտնվում Վարդենիսի լեռների այն հատվածը, որոնց մասին 2021թ․ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչ կարիք կա ձյունոտ սարերի համար պայքարել, և հանձնեց Ադրբեջանին։ Այս դիմացի բարձրադիր լեռն այժմ ադրբեջանցիների հսկողության տակ է։ Եթե մինչև Արցախի հանձնելը, ադրբեջանական զորքերը մեր սահմանից 50 կմ հեռու էին, հիմա Վարդենիսի բարձրադիր լեռներում են։ Դիմացս Սևանա լիճն է, որի նկատմամբ նույնպես Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, ու այս վիճակին հասել ենք այսօրվա գործող իշխանության գործունեության և քայլերի հետևանքով, և առհասարակ ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդի նկատմամբ միայն տարածքային չեն, նրանց խնդիրն առհասարակ մեր հայկական ինքնության հետ է, իսկ հայկական ինքնության դեմ պայքարող հիմնական գործիքը այսօրվա Նիկոլի ռեժիմն է, որի վերարտադրությունը պետք է կանխել»։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«Այդ աթոռը ձերը չի լինելու, որ տաք»․ Ոսկան Սարգսյան
3118:18
«Ժնևում ընթանում են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները»․ #РИАНовости
5817:28
«Իրան-ԱՄՆ բանակցություններն ավարտվել են»․ #Axios
8417:13
«Ընտրության արդյունքը որոշվում է քվեաթերթիկով, ոչ թե «վերևի» քմահաճույքով». Սուրեն Սուրենյանց
5316:36
«Դատապարտվում է Ռուբենը, որն Արցախում մզկիթներ էր վերանորոգում»․ Լիլիթ Բլեյան
6015:54
«Նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է այնպիսի ապտակ ստանալ, որ չկարողանա ոտքի կանգնել»․ Խամենեի
8815:39
