«Սա նաև պատգամ է, արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ»․ Աշոտ Ղուլյան
52
Այսօր, 22:06
![]() Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ու՞մ է դատում… Բաքվում ավարտված «դատավարությունները» ցավեցնող են, թեկուզև՝ սպասված: Ե՛վ Ռուբենի, և՛ մյուս գերյալների, Արցախի պատանդառված ղեկավարների իրավունքների մասին բարձրաձայնելը միայն նրանց ընտանիքներին ու հարազատներին չի կարելի թողնել: Նրանց հայրենիք վերադարձնելու գործում անելիք ու ասելիք ունենք բոլորս: Ե՛վ այստեղ, և՛ ամենուր: Նրա ընտանիքի հայտարարությունը, ինչպես միշտ, միայն զգացմունք չէ, այն նաև պատգամ է և արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ. «Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն»։ Աղբյուրը` Աշոտ Ղուլյան |

«Այդ աթոռը ձերը չի լինելու, որ տաք»․ Ոսկան Սարգսյան
3118:18
«Ժնևում ընթանում են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները»․ #РИАНовости
5817:28
«Իրան-ԱՄՆ բանակցություններն ավարտվել են»․ #Axios
8417:13
«Ընտրության արդյունքը որոշվում է քվեաթերթիկով, ոչ թե «վերևի» քմահաճույքով». Սուրեն Սուրենյանց
5316:36
«Դատապարտվում է Ռուբենը, որն Արցախում մզկիթներ էր վերանորոգում»․ Լիլիթ Բլեյան
6015:54
«Նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է այնպիսի ապտակ ստանալ, որ չկարողանա ոտքի կանգնել»․ Խամենեի
8815:39
