«Այն, ինչ կատարվում է վերջին ամիսներին, հանգեցնելու է ազգային աղետի»․ Պետրոս Մակեյան
![]() «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1991թ-ից եղել եմ ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, իսկ 1996թ-ից, լինելով իշխանության մեջ, բարձրաձայնում էի իշխանության սխալները, որը չհանդուրժվեց իշխող վերանախավի կողմից, 1997թ-ի սեպտեմբերից ձևավորեցինք «Հայրենիք» պատգամավորական խումբը՝ շարունակելով ակտիվ ընդդիմադիր գործունեությունը, տասնյակ քրեական գործեր հարուցվեցին «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության անդամների, իմ և տղաներիս նկատմամբ, ինչը բնականաբար քաղաքական հետապնդումներ էր Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ։ Իսկ այն, ինչ կատարվում է վերջին ամիսներին, հատկապես եղեկեցու հանդեպ, մասնավորապես՝ եպիսկոպոսների ու կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումների նախաձեռնումը, տանում է ազգի և եկեղեցու պառակտման, ինչը հանգեցնելու է ազգային աղետի, որն իրականացվում է հոգեկան անհավասարակշիռ անձի քմահաճույքներն ու թշնամու ցանկությունները բավարարելու համար։ Ամբողջ դատաիրավական համակարգը, հատկապես դատախազությունը գլխավոր դատախազի գլխավորությամբ, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ Սահմանադրությունը և օրենքները ոտնահարելու, վարչապետի անզուսպ, հակաօրինական ցանկությունները կատարելու, պետականության հիմքերը կազմաքանդելու համար։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |

«Այդ աթոռը ձերը չի լինելու, որ տաք»․ Ոսկան Սարգսյան
3118:18
«Ժնևում ընթանում են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները»․ #РИАНовости
5817:28
«Իրան-ԱՄՆ բանակցություններն ավարտվել են»․ #Axios
8417:13
«Ընտրության արդյունքը որոշվում է քվեաթերթիկով, ոչ թե «վերևի» քմահաճույքով». Սուրեն Սուրենյանց
5316:36
«Դատապարտվում է Ռուբենը, որն Արցախում մզկիթներ էր վերանորոգում»․ Լիլիթ Բլեյան
6015:54
«Նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է այնպիսի ապտակ ստանալ, որ չկարողանա ոտքի կանգնել»․ Խամենեի
8815:39
