Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը կմիավորվե՞ն. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած իշխանությունը փորձում է քարոզչական վակուում առաջացնել՝ տպավորություն ստեղծելով, թե միայն իրենք են ու իրենց սարերը, քաղաքական դաշտն ամայի է, ընդդիմությունը՝ մեռած, սակայն այս օրերին ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են ընթանում, բանակցություններ։ Նոր միավորներ են ձևավորվում։ Փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության համագումարը, և կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Թևանյանի խոսքով՝ իրենք փորձել են լայն ընդդիմադիր կոնսոլիդացիա ապահովել և ընտրություններին մասնակցել մեկ ընդդիմադիր բևեռով, սակայն չի հաջողվել, ուստի, նրա խոսքով՝ «Մայր Հայաստանն» իր գաղափարներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ դառնալով համահեղինակ։ Տեղեկացանք, որ արդեն բանակցություններ են սկսվել նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Նույն պլատֆորմով մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը»: |

«Ղրղզստանում պետական հեղաշրջման նախադրյալներ չկան»․ Ժապարով
2012:33
«Անցել են ժամանակները, երբ ժեկի թղթով կարող էիր նախագահի թեկնածու դառնալ». Արթուր Հովհաննիսյան
2412:18
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:00
«Թրամփը Նեթանյահուին ասել է, որ կաջակցի Իրանի բալիստիկ կայանների դեմ հարվածներին»․ #CBS
11810:01
««Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը». Գոհար Մելոյան
7309:42
ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է Էփշտեյնի գործով նյութերում հիշատակված 300 ազդեցիկ անձանց ցուցակը
11609:38
