Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

Ներքին պայքարը թեժանում է. «Ժողովուրդ»

59
Այսօր, 09:06
Ներքին պայքարը թեժանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) նախընտրական ցուցակում ընդգրկված 50 թեկնածուների համար առաջիկա օրերը լինելու են վճռորոշ և թեժ։ Մարտի 27-ին և 28-ին ՔՊ կենտրոնական գրասենյակում կրկին ընտրություններ են անցկացվելու։
Այս անգամ որոշվելու է նախապես ձևավորված 50-հոգանոց ցուցակի հերթականությունը։ Այլ կերպ ասած՝ թեկնածուները ոչ միայն պետք է լինեն ցուցակում, այլև պայքարեն իրենց տեղն այդ ցուցակում հնարավորինս բարձր ամրագրելու համար։
Մինչ այդ՝ ցուցակում ընդգրկված բոլոր 50 թեկնածուները պետք է ակտիվ քարոզարշավ իրականացնեն տարբեր հարթակներում և համայնքներում՝ համոզելու կուսակիցներին իրենց օգտին քվեարկել։ Սա ներքին մրցակցություն է, սակայն քաղաքական լարվածությամբ այն քիչ չի զիջում արտաքին ընտրապայքարին։
Ընտրությունները կտևեն երկու օր և, ինչպես նախորդ անգամ, կհեռարձակվեն ուղիղ եթերով՝ ապահովելով հրապարակայնություն և թափանցիկության ցուցադրություն։

Սակայն հարցը մնում է բաց․ արդյո՞ք այս գործընթացը կդառնա առողջ մրցակցության հարթակ, թե՞ ներքին բևեռացումների նոր առիթ։