Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ
![]() Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ համագործակցել՝ տարածաշրջանում Իսրայելի գործողությունների ֆոնին կայունություն ապահովելու նպատակով։ Լարիջանին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններին՝ նշելով, որ Թեհրանը բաց է երկխոսության համար, սակայն հրթիռային ծրագրի հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ այն վերաբերում է Իրանի ազգային անվտանգությանը։ Նրա խոսքով՝ միջուկային հարցից դուրս թեմաների ընդգրկումը կարող է խափանել գործընթացը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է պատասխանել հնարավոր հարձակման։ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2025-ի հունիսին, վերսկսվել են Օմանում։ Լարիջանին նշել է, որ Թեհրանը սպասում է Վաշինգթոնի պաշտոնական արձագանքին և հույս ունի, որ բանակցությունները հնարավորինս շուտ արդյունք կտան՝ միաժամանակ շեշտելով, որ տարածաշրջանում լարվածության աճը բխում է Իսրայելի քաղաքականությունից։ |

«Ղրղզստանում պետական հեղաշրջման նախադրյալներ չկան»․ Ժապարով
2012:33
«Անցել են ժամանակները, երբ ժեկի թղթով կարող էիր նախագահի թեկնածու դառնալ». Արթուր Հովհաննիսյան
2412:18
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:00
«Թրամփը Նեթանյահուին ասել է, որ կաջակցի Իրանի բալիստիկ կայանների դեմ հարվածներին»․ #CBS
11810:01
««Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը». Գոհար Մելոյան
7309:42
ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է Էփշտեյնի գործով նյութերում հիշատակված 300 ազդեցիկ անձանց ցուցակը
11609:38
