Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մոտ 400 ՔՊ պատվիրակ մասնակցել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ ձևավորվելիք ներքին ընտրություններին։ Քվեարկությունն ավարտելուց անմիջապես հետո ՔՊ-ականները կսկսեն հաշվարկ իրականացնել։ ՔՊ Հաշվիչ հանձնաժողովը հաշվարկը կիրականացնի տեխնիկայի միջոցով, որպեսզի կարողանա հստակ պատկեր ներկայացնել։ Նշենք, որ 1100 պատվիրակներից յուրաքանչյուրը կարող է 50 ՔՊ-ականի ընտրել, ինչը բարդացնում է հաշվարկի իրականացումը։ Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին կայացած ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով ՔՊ-ականները երեք օր շարունակ հաշվարկ, ապա՝ վերահաշվարկ էին իրականացնում։ Այս պահին ՔՊ-ում ներքին քարոզարշավ է ընթանում․ բոլորը իրենց ֆեյսբուքյան էջերով դիմում են ՔՊ-ի 1000 պատվիրակներին՝ խնդրելով իրենց ձայն տալ։ ՔՊ-ականներին արգելվել է, բացի իրենց սոցիալական էջերից, այլ հարթակներում քարոզարշավ իրականացնել։ Թեև շատերը հեռախոսներով և տարբեր հանդիպումներով իրականացնում են ձայներ որսալու տարբեր քայլեր»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

ՔՊ-ի օգտին արված ապօրինության դեպքով քրգործ հարուցվեց». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
1200:42
«Միայն Նիկոլ Փաշինյանն է մտածում Էջմիածնի գանձերին տիրանալու մասին». Ոսկան Սարգսյան
6800:06
«Վախենում է, որ պարտվելու է, փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել»․ Նարեկ Կարապետյան
61Երեկ, 23:54
«Ռուբիոն չեղարկել է Մյունխենում Ուկրաինայի հարցով նախատեսված եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը». #FT
69Երեկ, 23:33
Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
52Երեկ, 23:24
ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ազատվել է պաշտոնից
57Երեկ, 23:18
