«Լուծումն այն է, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը գնի ՀՀ-ի ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ռուսաստանը հայտարարել է, որ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ, և սրա մասին ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ, նա աջակից է այս բոլոր ծրագրերին»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում երկաթուղու Երասխ և Ախուրիկ հատվածների վերակառուցման հարցի շուրջ։ «Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Հայաստանը շրջանցելու առաջարկի կողմնակիցների թիվը մեծանում է։ Մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն չենք ունեցել, չենք էլ ունենա, բայց ՌԴ-ի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական դիրքերի և մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, ՌԴ-ից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը՝ օրինակ՝ Ղազախստանը, Քաթարը, ԱՄԷ-ն․ սա տարբերակ է, որը դեռևս չի քննարկվել»։ |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
