«Ձեր վարչության 15 տղամարդկանցից 8-ը չեն ծառայել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Ձեր վարչության 15 տղամարդկանցից 8-ը չեն ծառայել, չեն ծառայել նաև որոշ պաշտոնյաների որդիներ։ Հնարավո՞ր է այնպիսի օրենք ընդունվի, որ բոլոր նրանք, ովքեր չեն ծառայել՝ պատասխանատվության ենթարկվեն։ Այսօր ճեպազրույցում լրագրողի՝ իրեն ուղղված այս հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Նախ պետք է պարզվի՝ դա օրինական հիմքով է տեղի ունեցել, թե ոչ օրինական, որովհետև, հնարավոր է մարդն ունի ծառայության հետ անհամատեղելի հիվանդություն կամ երկար ժամանակ կարգավորում է եղել, օրինակ, գիտությունների թեկնածուները չեն ծառայել․․․ Հիմա նաև վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ և շարունակում ենք այդ պրոցեսը։ Վերջերս այցելել էի զինվորի տուն, որի շահառուներից, նախկինում սպա, որ հիմա հաշմանդամություն ունի, ասում էր, որ կարող է ծառայել բանակում, ես էլ ասում էի, որ այո։ Հիմա տեխնոլոգիաներն այնքան են փոխվում, որ նույնիսկ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է զինծառայություն անցնել»,- ասաց վարչապետը։ |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
