«Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին․ թույլ չեմ տա»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելը և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,– այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես ուզում եմ զգուշացնել Սփյուռքի ներկայացուցիչներին, որ այս դավադիր պլանում ներգրավվելը արդեն լրջորեն խաթարում է ՀՀ պետականությունը, և ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու և շատ կոշտ հակազդեցություն է լինելու։ Բարերարի դիմակի ներքո թաքնված, Էջմիածնի գանձերի հետևից ընկածների, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ՝ ՀՀ հասու բոլոր միջոցներով․․․ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին․ դա թույլ չենք տալու»,- ընդգծեց Փաշինյանը։ Հիշեցնենք՝ Սփյուռքի մի խումբ հայ գործիչներ հանդես են եկել Հայաստանի Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացող հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ։ |

Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան
722:00
Հոսպիտալի ճանապարհին հրազենային վնասվածք ստացած զինծառայող է մահացել
7421:00
«Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու»․ Մարինա Օհանջանյան
5820:12
Ուկրաինան Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիր է ստորագրել (տեսանյութ)
10320:07
«ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին 20 տարով դադարեցնել ուրանի հարստացումը»․ #NYT
12719:32
«Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում»․ Ռոբերտ Ամստերդամ
8919:18
