«ՀԱԵ-ի շուրջ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացը էապես առնչվում է նաև Մերձավոր Արևելքի վերաձևման պրոցեսներին». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականությանը համեմատել էր «ծայրահեղ իսլամիստների» հետ: Շատերը այս համեմատության ներքո կտեսնեն զուտ համեմատություն, այսպես ասած «նենգափոխ-պերճախոսության» այն ոճի շրջանակում, որին հիանալի տիրապետում է Նիկոլ Փաշինյանը:: Ես սակայն, այս համեմատության ներքո այդուհանդերձ տեսնում եմ ավելին, քան պարզապես վերը նկարագրածս ոճը: Իսկ որտե՞ղ են իրենց գործունեությամբ հատկապես աչքի ընկնում «իսլամ ֆունդամենտալիստները»: Ո՞րն է այն ռեգիոնը, որը ըստ էության կարող է դիտվել նրանց «օջախ»: Այո, մերձավորարևելյան ռեգիոն: Քանի՞ցս եմ ասել, որ ՀԱԵ շուրջ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացը միայն ներհայաստանյան կամ հայկական չէ, այլ էապես առնչվում է նաև Մերձավոր Արևելքի վերաձևման պրոցեսներին: Որովհետև Հայ Առաքելական եկեղեցին ունի իր ծանրակշիռ, խորը պատմական ներկայությունը այդ ռեգիոնում՝ օժտված շոշափելի իրավունքներով, հետևաբար՝ սուբյեկտությամբ: Եթե Հայաստանը պետություն է, որն ուզում է լինել քաղաքական սուբյեկտ, ապա եկեղեցին այդ պետության ներուժն է: Եթե Հայաստանը կենցաղապետություն է, որտեղ սուբյեկտը միայն «ուտել, խմելն ու էժան ավիատոմսից ստացվող լուսանկարային էֆեկտները սոցցանցերում շաղ տալն է», ապա եկեղեցու այդ ներուժը դառնում է խանգարող: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ խնդիր է լուծում Փաշիյանն իր այդ համեմատությամբ: Կարծում եմ, որ դրա ձայնը կլսվի հետո: Չզարմանաք, եթե հանկարծ որևէ արտաքին տիրույթում լսեք այդ գնահատականի «ինտերպրետացիա»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
