«Ինչպես Կիրկորովը, Սոլովյովը, այնպես էլ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու». Վահագն Ալեքսանյան
![]() «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է, երեկ կուսակցության համաժողովում հայտարարեց նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Հայաստանի օրենսդրությունը սահմանում է, որ և՛ վարչապետի, և՛ պատգամավորի թեկնածուն պետք է լինի վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձը: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խնդրի լուծումը տեսնում է հետևյալում՝ հունիսի 7-ին հաղթել խորհրդարանական ընտրություններում և մեծամասնություն վերցնելով՝ խորհրդարանի միջոցով Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխել: Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու. «Ես դետալների մեջ չեմ մտնելու, կասեմ, որ նա չի կարող ՀՀ-ում լինել վարչապետ ու վարչապետի թեկնածու: Չի կարող լինել նաև Կիրկորովը, Սոլովյովը, Մադուրոն»: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
