«Հայաստանի օրենքը չի արգելում, որ երկքաղաքացին կուսակցության նախագահ լինի». Տիգրան Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի իշխող կուսակցության նախագահը կարող է և երկրի նախագահ կամ վարչապետ չլինել։ Հայաստանում չկա նման մի օրենք, որ երկրի վարչապետը նաև պետք է իր կուսակցության նախագահը լինի, այսինքն, իշխող կուսակցության նախագահը և վարչապետը կարող են նույն անձը չլինել։ Պրն Փաշինյանը միայն 2022 թվականի սեպտեմբերին, այսինքն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության 5֊րդ տարում է ընտրվել կուսակցության նախագահ։ Հեղափոխության հաղթանակի ժամանակ ՔՊ կուսակցության նախագահ է եղել Սասուն Միքայելյանը (2016-2019 թ.), իսկ դրանից հետո մինչև 2022 թ. կուսակցության նախագահ է եղել Սուրեն Պապիկյանը։ Եվրոպական մի շարք երկրներում անգամ քաջալերում են, որ երկրի ղեկավարը իր կուսակցության նախագահ չլինի, որպեսզի իրեն լրիվորեն տրամադրի պետական գործին։ Որոշ երկրներում երկրի ղեկավարը և իշխող կուսակցության նախագահը նույն անձինք չեն, օրինակ Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Իտալիա, Բելգիա, Իսրայել, Ճապոնիա, Գերմանիա։ Հնդկաստանի վարչապետը Մոդին է, բայց իշխող կուսակցության նախագահը Նադդան է։ Անգելա Մերկելը դեռ Գերմանիայի կանցլեր էր, երբ իշխող կուսակցության նախագահ ընտրվեց Կարենբաուերը։ Հայաստանի օրենքը չի արգելում նաև, որ երկքաղաքացին կուսակցության նախագահ լինի»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի ռազմական վերահսկողությունը
4815:35
«Թեհրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին». #Tasnim
6515:09
«Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է. ուզում ենք լոգիստիկ շղթաները ընդլայնել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6514:54
«ՌԴ-ի հետ կա համաձայնություն ռազմատեխնիկական պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան
7214:32
«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:18
«Հոգեբանական դիմակայության հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին (տեսանյութ)
8414:00
