«Հակոբ Հակոբյանով չի սկսվել Դաշնակցության ատողների շարքը, նրանով չի ավարտվելու»․ Գեղամ Մանուկյան
![]() «Այսօրվա քննարկումն իրականում դաշնակցության հետ կապ չունի․ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի վարքի մասին է, ոչ թե մի հարցազրույցի, որ Հակոբ Հակոբյանն ունեցել է ու դաշնակցության մասին բան է ասել, մենք էլ նեղվել ենք։ Հակոբ Հակոբյանով չի սկսվել Դաշնակցության ատողների շարքը, Հակոբ Հակոբյանով չի ավարտվելու, հիշեք՝ ցարերից ու սուլթաններից սկսած քանի ատող ուներ ու հիմա քանի ատող ունի Դաշնակցությունը»,- այսօր ԱԺ-ում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկամն ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Իրականում մեր վեճը ոչ թե անձի ու մտավորականի հետ է, այլ հեռուստատեսության հանձնաժողովի անդամի, որը ոչ թե տեսակետ է հայտնել, այլ դարձել է քաղաքական իշխանության քարոզչական գործիք։ Լոկ դաշնակցության դեմ չի, որ Հակոբ Հակոբյանը հեռուստաեթերում խոսել է, խոսել են բոլոր թեզերի մասին, որոնք ամեն առավոտ հելնում ա Նիկոլ Փաշինյանը և ասում։ Դե իշխանության քարոզչամեքենան ունի մի հատ ցուցակ, Հ1-ում կարելի է մի հատ հանրակացարան սարքել, որ Պետրոս Ղազարյանի մոտ գնացողները մնան այնտեղ, 2 օրը մեկ չգնան գան։ Հիմա հարց պարոն Հակոբյանին՝ «Գարուն»-ում կարո՞ղ է վեճի նյութ դարձնեիք, որ Հայոց ցեղասպանության թեման կոմունիստներնն ու Չեկան են փաթաթել մեր ժողովրդի վզին»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
|

«Թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով, պատասխանը Արաքսի ափին է»․ Թաթուլ Հակոբյան
212:30
Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում (տեսանյութ)
3212:24
19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է
3712:18
«Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի». Արծվիկ Մինասյան
4512:12
«Նախագիծը գալիս է՝ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա սահմանափակում դնելու համար». Գեղամ Մանուկյան
4612:00
«Եթե «Եվրոնյուզ»-ը, «Վեստի»-ն լուսաբանում են ընդդիմության հավաքը, դա համարվելո՞ւ է միջամտություն»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5711:54
