«Ցեղասպանության ճանաչման և մերժման հարցը հենց քաղաքական հարց է»․ Մարգարիտ Եսայան
76
Այսօր, 14:00
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մութ հարցերը լուսավորվեցին և հակառակը․ Հայոց Ցեղասպանության հարցը եղել և լինելու է մեզ համար ամենազգայուն հարցը։ Դա միտումնավոր չենք անում, դա մեր արյան մեջ է, մեր գենետիկ հիշողության և մենք կհանդարտվենք այն ժամանակ, երբ ոճրագործը կընդունի և կճանաչի այն։ Սակայն, դեպքերը զարգանում են լրիվ հակառակ ուղղությամբ։ Անկախությունից ի վեր ՀՀ բոլոր իշխանություններն ամեն ջանք գործադրել են, որ աշխարհը ընդունի, ճանաչի այս ոճրագործությունը և, ամենակարևորը՝ դատապարտի և մերժի, որպեսզի այլևս երբեք դրանք չկրկնվեն։ Իսկ այս վայ-իշխանությունը եկավ մերժումներով՝ մերժելով ամեն հայկականը, հայոց բանակը, պատմությունը, Արցախը, եկեղեցին, նաև Ցեղասպանության փաստը, որն ընդունել և դատապարտել են մի քանի տասնյակ երկրներ։ Սրանք թուրքից ավելի ջանասիրաբար են մերժում հայոց պատմության այդ էջը։ Անշուշտ, զգացմունքայնությունը քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, բայց Ցեղասպանության ճանաչման և մերժման հարցը հենց քաղաքական հարց է և հետո միայն էմոցիա։ Մի պահ հայ մարդիկ գնահատեցին ԱՄՆ փոխնախագահի այցը Ցեղասպանության հուշահամալիր, տարածված գրառումը․ «Այսօր, փոխնախագահ Վենսն ու երկրորդ տիկին Ուշա Վենսն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր ծաղկեպսակ դնելու՝ ոգեկոչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»։ Սրան հաջորդեց մեկ այլ, այս անգամ զազրելի և հայ մարդու համար վիրավորական մեկ այլ գրառում, որով փոխնախագահի աշխատակազմը, վերոհիշյալ գրառումը ջնջելով, հայտնեց, թե այն սխալմամբ է տեղադրվել։ Փոխնախագահի խոսնակը հայտարարեց. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»։ Դե, ինչպես լինում է ամերիկյան կինոներում, ինքնաթիռի մոտ պարոն Վենսն ասաց․ «Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը: Ակնհայտ է, որ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը շատ սարսափելի բան է»։ Դե, ինչ, պարոն Վենսը եկավ, և այո, ինչպես Հակոբ Պարոյանը կասեր՝ բոլոր լուսավոր հարցերը մթնեցին և մութ հարցերը՝ լուսավորվեցին։ Հ․Գ․ Եթե նիկոլքպն մնա իշխանության, վկան կլինենք նաև արևմտյան ադրբեջանի «տոնախմբությանը» Երևանի Հանրապետության հրապարակում։ Մի շեղվեք՝ ցուցակագրվեք»։