«Ամերիկյան տեխնոլոգիաների օգտին Հայաստանի կատարած ընտրությունը հարցեր է առաջացնում»․ Զախարովա
![]() Հայաստանն, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարած ընտրությունն իսկապես հարցեր է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Վաշինգթոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ-ներ գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, դրանք առհասարակ սկզբունքորեն գոյություն չունեն, դրանք միայն թղթի վրա են», - ասել է Զախարովան: Նա նաև նշել է, որ Երևանում հայտարարված՝ 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ «Դա լրացուցիչ հետաքրքրություն առաջացրեց թեմայի շուրջ։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ռեակտորները և որտե՞ղ են դրանք արդեն շահագործվում: Մի շարք հայկական լրատվական ռեսուրսներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգթոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում: Սակայն առանցքային հարցը նախագծի ֆինանսական մոդելն է: Ռուսական կողմի ունեցած տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը: Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIPP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Սակայն այս պահին բուն հիմնադրամը դեռևս ստեղծված չէ»։ Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի հուսալի գործընկերը ատոմային արդյունաբերության ոլորտում։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանը աջակցել է ատոմակայանի շահագործմանը և պահպանմանը։ «Մենք այժմ համատեղ աշխատում ենք կայանի շահագործման ևս մեկ երկարաձգման վրա մինչև 2036 թվականը»,- հավելել է նա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը աշխարհում միակ երկիրն է, որը շահագործում է փոքր հզորության ատոմակայան և իր գործընկերներին առաջարկել է ապացուցված լուծումներ էներգետիկ բոլոր ոլորտներում։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
