«Կարող է լինել հայտարարություն կամ խոսք, որը քրեորեն հետապնդելի է»․ Սրբուհի Գալյան
![]() «Նախագիծը դեռ շրջանառության մեջ չի դրվել, այն վերաբերում է ոչ թե հայհոյանքի հետ կապված տուգանքների սահմանմանը, այլ ատելության խոսքի դեմ պայքարին»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված մշակվող նոր նախագծի վերաբերյալ հարցին։ «Նախագծի հիմնական մեխն ատելության խոսքի համար ոչ նյութական վնասի հատուցման պահանջ նախատեսելն է, այսինքն՝ քաղաքացիների համար հնարավորություն նախատեսել, որպեսզի ատելության խոսքի բախվելու դեպքում հնարավորություն ունենան դիմել քաղաքացիական դատարան և պահանջել ոչ նյութական վնասի բավարարում, որը կարող է ունենալ նաև դրամական արտահայտություն այնպես, ինչպես վիրավորանքի կամ զրպարտության դեպքերում։ Ինչ վերաբերում է ատելության խոսքը վարչական իրավախախտում համարելուն, այս մասով, դեռևս քննարկումներ են տեղի ունենալու Կառավարությունում, նախագիծը կդրվի հանրային քննարկման, որի արդյունքում կորոշվի, թե ինչ լրացումներ կիրականացվեն»,- նշել է Գալյանը։ Նա նաև ընդգծել է, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կալանավորվում խոսքի ազատության համար․ «Կալանավորվում են այնպիսի երևույթների համար, կարող է դա նաև լինել որոշակի արարք կամ որևէ հայտարարություն, որոնք քրեորեն հետապնդելի են։ Այսինքն՝ կարող է լինել հայտարարություն կամ խոսք, որը քրեորեն հետապնդելի է, և այդ մասին կարգավորում նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»։ |

«Թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով, պատասխանը Արաքսի ափին է»․ Թաթուլ Հակոբյան
212:30
Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում (տեսանյութ)
3212:24
19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է
3712:18
«Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի». Արծվիկ Մինասյան
4512:12
«Նախագիծը գալիս է՝ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա սահմանափակում դնելու համար». Գեղամ Մանուկյան
4612:00
«Եթե «Եվրոնյուզ»-ը, «Վեստի»-ն լուսաբանում են ընդդիմության հավաքը, դա համարվելո՞ւ է միջամտություն»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5711:54
