Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ.

«Իշխանության վերարտադրության դեպքում հայերը Հայաստանում դառնալու են տնվոր»․ Ոսկան Սարգսյան

57
Այսօր, 17:30
«Իշխանության վերարտադրության դեպքում հայերը Հայաստանում դառնալու են տնվոր»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության դեպքում․
Նայում եմ համացանցում ՔՊ-ական պատգամավորական թեկնածուների գրառումները, որ իրենք անմնացորդ ծառայում են հայրենիքին, աշխատում հանուն Հայաստանի բարեկեցության։ Կենդանի դասականը կասեր՝ յա, իրո՞ք։ Արցախը, սահմանամերձ տարածքները, Կիրանցի հողերը հանձնելուց, պետական պարտքը կրկնապատկելուց, տների ու մեծ փողերի տեր դառնալուց բացի ի՞նչ եք արել։ Ի՞նչ եղան ՔՊ-ի 2021 թվականի նախընտրական խոստումները՝ Շուշիի, Հադրութի դեպօկուպացիան, Արցախի «Փրկություն՝ անջատման միջոցով», աղքատության նվազեցման, աշխատավարձի բարձրացման, պայծառ ապագայի և այլնի մասին։ Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի վերընտրվելու, իշխանության վերարտադրության դեպքում Ադրբեջանից Հայաստան ՝ «Արևմտյան Ադրբեջան» են գալու 300 հազար ադրբեջանցիներ, նրանց հետ՝ անվտանգության ուժեր, Ադրբեջանին են հանձնվելու Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը, խախտվելու է երկրի կենտրոնի կապը հյուսիսի և հարավի հետ, Հայաստանի մեջ ադրբեջանական մեծ ականներ են դրվելու։ Հայերը Հայաստանում դառնալու են տնվոր, զանգվածային արտագաղթ է լինելու։ Այս պարզ իրողությունն ընդդիմությունը պետք է հանրամատչելի ձևով բացատրի ընտրողներին, որ հետո նրանք իրենց գլխներին չտան, չասեն՝ չենք հասկացել։ Հայի ետին խելքը հիշելու փոխարեն պետք է սկզբից մտածել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան