Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.

«Մեծ տաղանդ պետք չէ կանխատեսելու համար, թե Սողոմոնյանն ինչ է սարքելու Հայերի միությունից»․ Արթուր Դանիելյան

74
Այսօր, 01:06
«Մեծ տաղանդ պետք չէ կանխատեսելու համար, թե Սողոմոնյանն ինչ է սարքելու Հայերի միությունից»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հայերի միույթան նախագահի քոչարյանական թեկնածու Վիկտոր Սողոմոնյանին, ապա մեծ տաղանդ պետք չէ ունենալ կանխատեսելու համար, թե ինչ է նա սարքելու այդ միությունից:
Ո՞վ է Վիկոր Սողոմոնյանը և ինչով է զբաղվել վերջին տարիների ընթացքում: Կամ ավելի կոնկրետ պետք է հասկանալ ինչ է կարողանում անել այդ մարդը, հետևաբար և ինչ է անելու հետագայում: Սողոմոնյանը տարիներ շարունակ ստեղծել է մեդիաներ, կեղծ և իրական տեղեկատվական խողովակներ, որոնք հիմնականում մեկ նպատակ են ունեցել՝ փնովել առանց բացառության բոլոր ընդդիմադիր ուժերին, ցեխ շպրտել աջ ու ձախ, որպեսզի այդ համատարած կղանքի մեջ Քոչարյանը լինի միակը, ով մակերևույթի վրա կմնա:
Այդպես էր, երբ Սրբազան պայքարի օրերին Վիկտորի քֆուրչիներն ամեն ինչ թողած սկսեցին ցեխոտել Թաթոյան Արմանին, որովհետև շուխուր էր ընկել, թե Բագրատ Սրբազանը նրա թեկնածությունն է առաջադրելու որպես վարչապետ: ՀՀԿ-ի ու անձամբ Սերժ Սարգսյանի հասցեին լուտանքները սկսվեցին 2021 թվականի ԱԺ ընտրություններից անմիջապես հետո: Սարգսյանին նույն քֆուրչիները սկսեցին մեղադրել Նիկոլ բերելու մեջ, որպեսզի իրենց միջոցով Նիկոլին լեգիտիմացնելուց հետո լռեցնեն իրենց հասցեին արդարացիորեն հնչող հարցերը: Նույն քայլերն անամոթաբար հիմա ձեռնարկում են Սամվել Կարապետյանի ուղղությամբ: Առաջին նախագահի և ՀՀՇ կուսակցության մասին էլ չասեմ: Սրանք նույնիսկ սեփական թիմակից համարվող Դաշնակցության հետ են հուդայաբար վարվել:
Ահա թե ով է Վիկտոր Սողոմոնյանը և ինչ անել գիտի նա: Հիմա ի՞նչ եք կարծում, Հայերի միության նախագահ դառնալով՝ նման մարդը փոխվելո՞ւ է, թե անելու է այն, ինչն ամենալավն է անում...
Ուրեմն հարցս այդ կառույցի մաս կազմող անդամներին, մասնավորապես գործարարներին, և նույնիսկ այն հայերին է վերաբերում, որոնք դեռ կառույցի հետ առնչություն չեն ունեցել. կարո՞ղ եք կանխատեսել՝ ինչ մեխանիզմներով են ձեզ շուտով «ներգրավելու» «հայանպաստ» ծրագրերի համար: Փորձեք կռահել»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան