«Խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել»․ Սամվել Կարապետյան
![]() «Մեր պատիվը, մեր միասնականությունը և արժանապատվությամբ լի կյանքը վերականգնելու համար՝ ես հպարտությամբ հայտարարում եմ իմ թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնի համար»․ այս մասին ֆեյբուքյան էջում հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը՝ կից ԱԲ միջոցով ստեղծված տեսանյութով ներկայացնելով ուղերձը։ «Ինձ կալանավորելով, կալանքի տակ պահելով «փոքրիկ խմբակ»-ը կարծում էր, որ կլռեցնեն, կմեկուսացնեն ոչ միայն ինձ, այլ Հայաստանի ձայնը՝ մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացու ձայնը։ Բայց նրանք հերթական անգամ սխալվեցին ու ձախողեցին։ Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում։ Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու «փոքրիկ խմբակ»-ն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից։ Հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ։ Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խոսում եմ մի բանից՝ թույլ խաղաղությունից։ Խաղաղությունն առանց ուժեղ պետության՝ կոչվում է հանձնվել։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ և արժանապատիվ խաղաղություն։ Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել՝ խաղաղություն աղերսելով»,- մասնավերապես նշվում է ուղերձում։ Աղբյուրը` Սամվել Կարապետյան |

«Այսօր Նախճվան եք ասում, վաղն էլ ստիպելու են Աղրի ասել». Գեղամ Մանուկյան
2418:24
«Դաշնակցությունը 135 տարի աշխատել է մի տիրոջ համար և այդ տիրոջ անունը հայ ժողովուրդ է». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4818:06
Մասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ-ի մեծագույն նորարարների ցանկը
6417:51
«Այս դիտահորը երևի շաբաթվա կեսից ավելին խցանված է լինում»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
6017:42
«ՔՊ-ն ստացավ իր երազած ընդդիմությունը»․ Հայկ Մարտիրոսյան
5917:36
«Իշխանության վերարտադրության դեպքում հայերը Հայաստանում դառնալու են տնվոր»․ Ոսկան Սարգսյան
5417:30
