Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Էթ-Թանֆի ռազմաբազայի նկատմամբ
![]() Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել արևմտյան կոալիցիայի Էթ-Թանֆի ռազմաբազան, որտեղից ԱՄՆ-ն դուրս է բերել իր ուժերը։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության անցումային կառավարության պաշտպանության նախարարությունը։ «Սիրիական և ամերիկյան կողմերի միջև համակարգված գործողությունների հիման վրա՝ Սիրիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Ալ-Թանֆ բազայի նկատմամբ և ապահովում են բազայի և նրա շրջակա տարածքի անվտանգությունը», - նշվում է հայտարարության մեջ։ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը սկսել են «տեղակայվել Սիրիա-Իրաք-Հորդանան սահմանի երկայնքով՝ Էթ-Թանֆ անապատում»։ Ավելի վաղ սիրիական ռազմական աղբյուրները AFP-ին հայտնել են, որ ամերիկյան զորքերը դուրս են եկել բազայից և տեղափոխվել Հորդանան։ Էթ-Թանֆում գտնվող ռազմաբազան, որը տեղակայված է Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանների հատման կետում, ստեղծվել է ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիայի կողմից 2014 թվականին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով և հնարավորություն էր տալիս վերահսկել Դամասկոս–Բաղդադ ռազմավարական մայրուղին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
