Մասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ-ի մեծագույն նորարարների ցանկը
![]() Գործարարներ Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը և Բիլ Գեյթսը ճանաչվել են Միացյալ Նահանգների մեծագույն ժամանակակից նորարարներ՝ ըստ Forbes ամսագրի կողմից կազմված Միացյալ Նահանգների 250 մեծագույն նորարարների ցանկի։ Առաջին տեղը զբաղեցրել է Իլոն Մասկը, ով պատմության մեջ միակ մարդն է, որ հիմնադրել կամ զարգացրել է տարբեր ոլորտներում գործող հինգ ընկերություն (Tesla, SpaceX, Neuralink, xAI, The Boring Company), որոնցից յուրաքանչյուրը գնահատվել է բազմամիլիարդ դոլար արժեքով, նշվում է հոդվածում։ Երկրորդ տեղում է հայտնվել Ջեֆ Բեզոսը՝ իր ընկերություններով. Amazon առցանց մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը, Amazon Web Services ամպային հաշվարկների ընկերությունը, Blue Origin ավիատիեզերական ընկերությունը և Prometheus արհեստական բանականության ստարտափը։ Երրորդ տեղում է հայտնվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմերի ռեժիսոր Ջորջ Լուկասը (չորրորդ տեղ) և Nvidia ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը (հինգերորդ տեղ)։ OpenAI տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն, ChatGPT չաթբոտի մշակող Սեմ Ալտմանը զբաղեցրել է վեցերորդ տեղը։ |

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
5214:54
«Արփինե Դավոյանը բացահայտ ստում է». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6913:54
«Արցախյան ողբերգությունից հետո ձեր առաջին ելույթում Արցախի մասին չեք ասում, էլի Հոկտեմբերի 27 եք ասում». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7913:12
«Խաչատուր Սուքիասյանի «Սիլ պլազան» գնելու հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
10311:12
«Կաթողիկոսը և 6 եպիսկոպոսներն օգոստոսի 28-ի դատական նիստին չեն ներկայանա»․ Արա Զոհրաբյան
10010:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
8810:00
