Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ.

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

70
Այսօր, 15:36
Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայնում է․ «Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր:
Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում՝
- Փետրվարի 13-ին, ժամը 16։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։
- Փետրվարի 14-ին, ժամը 10։30-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։