ԱՄՆ ռազմածովային ուժերի ԱԹՍ-ն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցում
![]() Ամերիկյան MQ-4C Triton հեռահար ռադիոէլեկտրոնային հետախուզական անօդաչու թռչող սարքը երեկ մի քանի ժամ տևողությամբ թռիչք է իրականացրել Իրանի ափից հարավ-արևելք ընկած շրջանում, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Flightradar24-ի տվյալները։ Անօդաչու թռչող սարքն արձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Դաֆրա ավիաբազայից: Այն մի քանի ժամ թռիչքներ է իրականացրել Իրանի մոտ գտնվող Օմանի ծոցի միջազգային ջրերի վրա։ Մեծ հեռահարության և բարձրության MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը կարող է իրական ժամանակում հետախուզական տվյալներ տրամադրել հսկայական օվկիանոսային և ափամերձ տարածքների վերաբերյալ: Անօդաչու թռչող սարքը կարող է օդում մնալ ավելի քան 30 ժամ՝ թռչելով մինչև 17,000 մետր բարձրության վրա և մինչև 610 կմ/ժ արագությամբ։ ԱՄԷ-ի Ալ-Դաֆրա ավիաբազայում ներկայում տեղակայված են երեք MQ-4C Triton անօդաչու թռչող սարքեր։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
