«Տնտեսության հրետանին արդյունաբերությունն է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նախօրեին լսեցի մի այսպիսի կարծիք՝ մենք ուզում ենք զարկ տալ հանքարդյունաբերությա՞նը, թե՞ օրինակ զարկ տալ էկոտուրիզմին, գյուղատնտեսությանը: Հարց է առաջանում, ընկերներ, իսկ հնարավոր չէ՞ թե մեկը զարգացնել, թե մյուսը: Առավել ևս, որ «դրսում» 21-րդ դարն է, տեխնոլոգիական առաջընթացի դար, որը թույլ է տալիս բնապահպանական բարձր ստանդարտների պահպանությամբ հանքարդյունաբերական համալիրի ապահովում, ինչը նաև ստեղծում է հնարավորություն զուգահեռ ոլորտների զարգացման համար: Ինչո՞ւ պետք է անպայման հակադրել մեկը մյուսին, ինչո՞ւ անպայման մտածել այդ հակադրությունների սխեմայով: Եվ երկրորդ: Էկոտուրիզմը և գյուղատնտեսությունը չեն կարող լինել տնտեսկանա «հրետանի»: Երկրները, որոնք գերազանցապես կախված են այդ սեկտորներից, մեղմ ասած ոչ դիմադրունակ տնտեսությամբ երկրներ են: Տնտեսության հրետանին արդյունաբերությունն է: Հայաստանում այդ տեսանկյունից կա հանքարդյունաբերական ներուժը, որն, այո, պետք է տնօրինել գրագետ, խելացի, բնապահպանական ստանդարտների ավելի ու ավելի բարձրացող չափանիշներով, մարդկային առողջության և սոցիալական բարձր ստանդարտներով, բայց պետք է զարգացնել ու ներգրավել նոր ներդրումներ: Հատկապես, որ հանածոներն այսօր աշխարհաքաղաքական պայքարի առանցքային ուղղություններից մեկն են, հետևաբար այստեղ պետք է պատրաստվել ոչ թե «անձեռնմխելիության»՝ ինչը կլինի ծիծաղելի, այլ փոխադարձաբար ձեռնտու գործընկերային համաձայնությունների ու ներդրումների: Ուժեղ տնտեսությունն է նաև, որ կարող է իրեն թույլ տալ ռեսուրս հատկացնել «էկզոտիկ» ոլորտների զարգացման համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
