«Պետական մարմինների միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Պետական մարմինների միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ»,- այս մասին այսօր Կառավարության նիստում ՀՀ օրհներգի կատարման կարգը սահմանելու մասին որոշման փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա նշանակում է, որ գերատեսչություններում պետք է ունենան նվագախմբեր, երգչախմբեր, իսկ նրանք, ովքեր չունեն, թող հրավիրեն, որ կատարեն։ Եթե այնպիսի միջոցառում է, որ օրհներգը պետք է հնչի, նշանակում է՝ այդ միջոցառումը որոշակի բյուջե էլ ունի, կարելի է այդ միջոցառման այլ ատրիբուտներից քիչ ծախսել և ուղղել դրան։ Սա մշակույթի, երաժշտության զարգացման ոլորտում ներդրում է․․․ Այլ կառույցներում էլ ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է և տեղադրված է պաշտոնական կայքերում․ դրանցից դուրս օրհներգի տարբերակներ միացնելը պարզապես արգելվում է»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ եթե չուզենան օգտվել օրհներգի ճիշտ տարբերակից, դրան կհետևի պատասխանատվությունը։ |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
