«Մայր փաստաթուղթը խախտողը չի կարող իրեն համարել ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ». Արմենուհի Կյուրեղյան
![]() «Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամն եմ ինձ համարում: Ես գրող եմ, մտավորական եմ, մեր ժողովրդի պատմությունը գիտեմ և իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները՝ լինեն քաղաքական, թե կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելու, եզրակացություններ անելու»,- ԱԺ նիստում ասել է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը, ում լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ նշելով, որ «Հակոբյանը հարցազրույցներից մեկի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին՝ այն ուղեկցելով ատելության քարոզով»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը արձագանքել է. «Պարո՛ն Հակոբյան, դուք մոռանում եք, որ այստեղ եք որպես ՀՌՀ անդամ, որը խախտել է ՀՌՀ անդամի սահմանադրական պահանջը: Այստեղ ներկայանալով ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ, դուք խախտում եք ժողովրդի ամենամեծ, ամենագլխավոր մայր փաստաթուղթը՝ Սահմանադրությունը: Մայր փաստաթուղթը խախտողը չի կարող իրեն հայտարարել ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ: Դուք չե՞ք կարողանում ընկալել, թե՞ չեք ուզում ընկալել, որ ՀՌՀ անդամը իր գործունեության, լիազորությունների իրականացման ամբողջ ժամանակահատվածում պետք է հասկանա այն տարիները, որի ընթացքում ինքը այդ կազմակերպության անդամ է: Դուք անդամ եք, մշակույթի ներկայացոիցիչ չեք»: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
