ԱԺ-ն այսօր ընդունել է զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը
![]() ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Զինվորական ծառայության մասին օրենքի փոփոխությունները: Նախաձեռնության էությունն ազատման մեխանիզմը մշտական դարձնելն է, այլ ոչ թե ժամանակավոր, ինչպես նախկինում էր: Բանակում ծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները կարող են կամավոր վերադառնալ Հայաստան և ընտրել տարբերակներից մեկը՝ - ծառայել 2 տարի; - ծառայել մեկ տարի և վճարել 2,5 մլն դրամ (6,2 հազար դոլար); - ծառայել 6 ամիս՝ վճարելով 5 մլն դրամ (12,4 հազար դոլար); - ծառայել 1 ամիս՝ վճարելով 8 մլն դրամ (21,2 հազար դոլար); -չծառայել ՝ վճարելով 15 մլն դրամ (39,4 հազար դոլար): Նախագծի հեղինակները կարծում են, որ նոր մոդելը թույլ կտա հազարավոր քաղաքացիների վերադառնալ երկիր և օրինական կերպով ՛՛փակել՛՛ բանակի հարցը: Այժմ ծառայությունից խուսափած 27 տարին լրացած քաղաքացիները ենթակա են քրեական հետապնդման: |

«Ապաքաղաքականների, պասիվների հետ աշխատանքում ո՞վ է հաջողելու․ սա է կարևոր»․ Վլադիմիր Մարտիրոսյան
7703:06
«Ատրպատականցի բժիշկը վերադառնում է Իրան՝ կռվելու Իսրայելի դեմ»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
10102:06
«Սպիտակ տունը հասկանում է Թրամփի հայտարարության «պրոբլեմատիկությունը»». Հակոբ Բադալյան
10201:06
«Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում»․ Վարդան Ոսկանյան
9900:48
«Ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում է մնացել 2 տասնյակ ՀՀ քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
8700:36
«Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի». Սպիտակ տուն
14500:34
