«Աշխարհի վերաբաժանումը՝ ազդեցության և շահերի գոտիների, դեռևս ավարտված չէ»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցից հետո, հանրային դիսկուրսի կենտրոնում բախվում են երկու քաղաքական դիրքորոշումներ: Իշխանության հիմնական թեզիսներն են․ 1.ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության երաշխիքն է 2.TRIPP-ի իրականացումը վերջ է դնում Հայաստանի շրջափակմանը 3. Հայաստանում բացվում են դռները 9 մլրդ. դոլար ներդրումների համար 4. Հայաստանը ստանում է անվտանգային երաշխիքներ 5. Նոր հնարավորություններ են ստեղծվում միջուկային էներգետիկայի զարգացման համար 6. Իշխանության դիվանագիտության հաղթանակն է սա, կամ այլ կերպ ասած բալանսավորված և բալանսավորվող արտաքին քաղաքականության նվաճումը 7. Առաջիկա 99 տարում Հայաստանի պետականության գոյությունն ապահովված է: Ընդդիմությունը հակադարձում է՝ 1. ԱՄՆ տարածաշրջանում ռազմական ներկայություն չունի և ռազմավարական համագործակցությունը կա և կմնա թղթի վրա 2. Թրամփի ուղին, ըստ էության, Զանգեզուրի արտատարածքային միջանցքն է, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման և փաստացիորեն դա այդպես է: Բաց սահմաններ մնում են միայն Վրաստանի և Իրանի հետ 3. Խոսքը ոչ թե ներդրումների, այլ 9 մլրդ դոլարի գնումների մասին է, որը Հայաստանը երբեք չի ունենա 4. Անվտանգությունը պատերազմի հնարավորության բացառումն է: Պատերազմի վտանգը գալիս է Ադրբեջանից, որի հարձակողական և հայկական պետության նկատմամբ ժխտողական վերաբերմունքը և պահանջները պահպանվում են, խաղաղության պայմանագիրը չի կնքվել 5. Մոդուլային ատոմակայանները փորձարկված չեն, դրանց արդյունավետությունը ապացուցված չէ և չի համապատասխանում ՀՀ էներգետիկ պահանջներին 6. Ոչ թե արտաքին քաղաքականության բալանսավորում այլ խառնաշփոթ, երբ մնալով ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵՏՄ կառույցներում համագործակցության ես գնում դրանց հետ կոշտ ռազմաքաղաքական և տնտեսական բախման մեջ գտնվող ԱՄՆ -ի և ԵՄ-ի հետ 7. Տնտեսական և կոմունիկացիոն ծրագրերը պատմության մեջ երբեք պետականության գոյության երաշխիքներ չեն եղել: Ես փորձեցի հնարավորինս առանձանացնել իշխանության փաստարկներն ու ընդդիմության հակափաստարկները: Մասնակցությունը այս դիսկուրսին պահանջում է շատ նեղ դիվանագիտական և հատուկ տեղեկատվության տիրապետում: Փորձագետներն ու վերլուծաբանները չունեն դա: Իրականում ինչ ստվերային պայմանավորվածություններ կան, ցույց կտան ապագա իրադարձությունները: Բայց կա երկու իրողություն որոնցով պայմանավորված են այս գործընթացների զարգացումները, դրանց տապալումն ու իրականացումը: Աշխարհի վերաբաժանումը, ազդեցության և շահերի գոտիների, դեռևս ավարտված չէ: ԱՄՆ երկու հիմնական հակառակորդները՝ ՌԴ-ն և Իրանը, մասամբ նաև Չինաստանը ամերիկյան ազդեցության սահմանների ընդլայնումը համարում են սպառնալիք: Նաև Վրաստանը ոգևորված չէ, որովհետև թուլանում են նրա կոմունիկացիոն հնարավորությունները, և կա նաև Արևմուտքի հետ հստակ ընդգծված հարաբերությունների սառեցում: Եվ վերջում, երբ գալիս է պատերազմի և հաշվեհարդարի, հակառակորդին անպատիժ խփելու և վնասելու հնարավորությունը, թղթի վրա գրված տեքստերը կորցնում են իրենց նշանակությունը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Ալիևը Թրամփից բացի աշխարհում միակ առաջնորդն է, ով իսկապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ»․ Վենս
4212:49
«Մարդիկ հասկանում են, որ Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել». Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
1412:48
«Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է գրառումը»․ Փելոսի
7311:33
«Իրանն աշխատում է գործարքի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին»․ Արաղչի
11111:20
«ՆԱՏՕ-ական բանակում կոշիկները գունային տարբեր երանգներ են ունենում». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6711:00
«4-5 սպա է կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6810:42
