ՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Իշխող խմբակցությունը նախօրեին քննարկել է ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, ապա քվեարկել թեկնածուներին, սակայն քվեարկությունը տապալվել է։ Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հունանյանին պարտադրված հրաժարականից հետո այդ տեղի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ պետաիրավականի անդամ Տրդատ Սարգսյանը և առողջապահության հանձնաժողովի անդամ Վանիկ Օհանյանը: Թեպետ քվեարկության արդյունքում վանաձորցի Օհանյանը Տրդատ Սարգսյանից շատ ձայն է հավաքել, սակայն, կուսակցության կանոնադրության համաձայն, չի ստացել քվեարկողների մեծամասնության քվեն: Այսինքն, շատերը չեն մասնակցել քվեարկությանը: Իսկ քիչ թվով պատգամավորներ են մասնակցել, քանի որ մեծ մասն արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է։ Ըստ ամենայնի՝ կհայտարարվեն հանձնաժողովի նախագահի նոր ընտրություններ, և նոր թեկնածուներ կառաջադրվեն կամ կինքնառաջադրվեն»: |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
