«ԱՄՆ-Իրան հարաբերություններում, ցավոք, ՀՀ-ն ոչ մի միջնորդական առաքելություն չի ձգտում իրականացնել»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։ Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում, ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել՝ փորձելու բարձրացնել աշխարհաքաղաքական իր կշիռը և նաև ստանալ որոշակի առանձնաշնորհյալ կարգավիճակ երկու կողմերի մոտ էլ։ Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև հնարավորություններ, որոնք իրացնելը դժվարին, բայց պատվաբեր և օգտավետ գործ է, իսկ բաց թողնելն՝ աններելի շռայլություն»։ Աղբյուրը` Ոսկան Վարդանյան |

Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան
722:00
Հոսպիտալի ճանապարհին հրազենային վնասվածք ստացած զինծառայող է մահացել
7421:00
«Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու»․ Մարինա Օհանջանյան
5820:12
Ուկրաինան Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիր է ստորագրել (տեսանյութ)
10320:07
«ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին 20 տարով դադարեցնել ուրանի հարստացումը»․ #NYT
12719:32
«Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում»․ Ռոբերտ Ամստերդամ
8919:18
