«Պարո՛ն Ավինյան, չեք կարծո՞ւմ, որ ավելի հեշտ կլինի ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ». Պեդրո Զարոկյան
![]() «Զեկույցում գրված է, որ Երևանն ունի բարենպաստ միկրոաշխարհագրական դիրք, որ ծովի մակերեսից մոտ 800-1400 մետր բարձր է»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով «Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» քննարկվող հարցին: «Մի քանի շաբաթ առաջ, պարո՛ն Ավինյան, դուք ասացիք, որ Երևանի վատ օդի պատճառը Երևանի աշխարհագրական վատ դիրքն է և, որպես օդի աղտոտման լուծում, առաջարկեցիք արհեստական բանականությամբ կանխատեսումներ անել և մշակել գործողություններ: Նույնը Երևանի խցանման խնդիրը լուծելու համար առաջարկեցիք ներդնել արհեստական բանականությամբ լուսացույցներ»,- նշել է Զարոկյանը՝ շարունակելով. «Պարո՛ն Ավինյան, Երևանի այս ամբողջ խնդիրները լուծելու համար չեք կարծո՞ւմ, որ ավելի հեշտ կլինի միանգամից ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ»: Քաղաքապետն արձագանքել է. «Ձեզ որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միաժամանակ ավելի մեծ արդյունքներ կունենք, պարո՛ն Զարոկյան»: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
